Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հանովերում կհանդիպեն Մերկելը, Օբաման, Քեմերոնը, Օլանդը և Ռենցին

Հանովերում կհանդիպեն Մերկելը, Օբաման, Քեմերոնը, Օլանդը և Ռենցին
21.04.2016 | 10:40

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիան Վիրցը ասել է. «Երկուշաբթի՝ ապրիլի 25-ին, կկայանա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Օրակարգում կլինեն միջազգային քաղաքականության հարցերը»: Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հաստատել է, որ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կդառնա Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը։ Բացի այդ, կողմերը կքննարկեն ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը և «Լիբիայում ընթացիկ իրավիճակը»։

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ