ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Կառավարությանը կներկայացվի սահմանամերձ երկու մարզերի 2016-2019-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը

Կառավարությանը կներկայացվի սահմանամերձ երկու մարզերի 2016-2019-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը
21.04.2016 | 13:22

Առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 2016-2019-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը,որոնց ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը: Կառավարությունն ակնկալում է ծրագրերի արդյունքում մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

Կառավարությանը կներկայացվի սահմանամերձ երկու մարզերի 2016-2019-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը Առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 2016-2019-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը,որոնց ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը: Կառավարությունն ակնկալում է ծրագրերի արդյունքում մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ