Ապրիլի 21-ից աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան մեկնած ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ:
Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մանրամասները՝ նախապես պլանավորված նախահարձակ գործողությունները և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներն ապացուցող հիմնավորումները: Քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցեր: Դեսպան Վերշբոուն, բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակը, հույս է հայտնել, որ կշարունակվի զարգացման դինամիկան: Ապրիլի 22-ին Դավիթ Տոնոյանը կմասնակցի Հայաստան-ՆԱՏՕ «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի քննարկմանը: