Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԼՂ ԱԳ նախարարը մեկնաբանել է «Լավրովի փաստաթղթի» վերաբերյալ լուրերը

ԼՂ ԱԳ նախարարը մեկնաբանել է «Լավրովի փաստաթղթի» վերաբերյալ լուրերը
22.04.2016 | 12:57

«Արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում Արցախն առաջնորդվում է ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումներով, այլ բացառապես պաշտոնական հայտարարություններով»՝ ապրիլի 21-ին ԼՂ ԱԺ լիագումար նիստում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով ԼՂ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի՝ «Իզվեստիա» թերթի հրապարակմանն առնչվող հարցին: «Մեր քաղաքականությունն իրականացնելիս մենք չենք առաջնորդվում մամուլի հրապարակումներով: Կոչ կանեի, որ բոլորն էլ որպես հիմք ընդունեին միայն պաշտոնական հայտարարությունները»,- ընդգծել է ԼՂՀ արտգործնախարարը:

Դիտվել է՝ 2624

Մեկնաբանություններ