Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սերգեյ Լավրով. ՌԴ կփորձի աջակցել Բեռլինին

Սերգեյ Լավրով. ՌԴ կփորձի աջակցել Բեռլինին
22.04.2016 | 18:18

ՌԴ-ն կփորձի աջակցել պաշտոնական Բեռլինին գիտակցելու իր պատասխանատվությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վստահության հաստատման ու անվտանգության ապահովման գործողությունների, միջադեպերի հետաքննության մեխանիզմների կյանքի կոչման առնչությամբ՝ Երևանում հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Վերջին տարիներին ՌԴ նախագահի միջնորդությամբ` կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները մի շարք քայլերի առնչությամբ պետք է կյանքի կոչել: Դա վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառմանը, վստահության վերականգնմանն ու անվտանգության ապահովման այլ գործողություններին: 2011-ին ԵԱՀԿ-ն պատրաստել էր ճանապարհային քարտեզ, թե ինչպես այդ ուղղությամբ առաջ ընթանալ պրակտիկայում: Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Գերմանիան կենտրոնանա այս հարցի վրա ու այստեղ ստանձնի ԵԱՀԿ նախագահության հանձնառությունը»,-ասաց Լավրովը:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ