Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բարաք Օբաման Հանովերում բանակցել է Անգելա Մերկելի հետ

Բարաք Օբաման Հանովերում բանակցել է Անգելա Մերկելի հետ
26.04.2016 | 08:31

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գերմանիա երկօրյա այցի շրջանակում Հանովերում բանակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Բանակցությունների օրակարգում Սիրիայի հետ կապված խնդիրներն էին, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և Ուկրաինայում իրավիճակը։ ԱՄՆ նախագահը ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա ասել է, թե այսօր Ռուսաստանի ագրեսիվ դիրքորոշման պատճառով դաշինքի յուրաքանչյուր անդամ պետք է ցույց տա, որ կարող է կատարել ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները և պայքարել նոր մարտահրավերների դեմ։ Մերկելի հետ հանդիպմանը Օբաման ևս մեկ անգամ նշել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները կվերացվեն, երբ Ռուսաստանը կկատարի Մինսկի համաձայնագրերը։ Օբաման Ուկրաինայի կառավարությանը կոչ է արել հանուն սեփական ժողովրդի շարունակել բարեփոխումները։ Անդրադառնալով Սիրիային՝ Օբաման և Մերկելը վերահաստատել են, որ պետք է շարունակել խաղաղ բանակցությունները և խաղաղ ճանապարհով ճգնաժամը կարգավորելու փորձերը։ Ամերիկյան թերթերը գրել են, որ Օբաման պաշտոնապես կհայտարարի ԱՄՆ-ի հատուկ ուժերի 250 ծառայողներ Սիրիա ուղարկելու մասին։ The Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ը Սիրիայում կունենա 300 զինվորական։ Թերթը հավելում է, որ Օբամայի ռազմական հարցերով խորհրդականները համոզել են նրան, որ ամերիկացի զինվորականները օգնեն Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Ենթադրվում է, որ ամերիկացի զինվորականները ռազմական գործողություններին անմիջականորեն չեն մասնակցի։

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ