Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին
26.04.2016 | 08:36

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպան Սվիտալսկուն ներկայացրեց տեղեկատվություն ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրեց քառօրյա ռազմական գործողությունների դադարեցման մասին բանավոր պայմանավորվածության անտեսմամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում սադրանքների շարունակման հանգամանքի վրա: Սեյրան Օհանյանը կարևորեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների, հրադադարի պահպանման կարողությունների շուտափույթ ներդրման, իրավիճակը սրող և նախահարձակ կողմին միջազգային հանրության կողմից հասցեագրված դատապարտման հրամայականը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Եվրամիության օժանդակությունը` հույս հայտնելով, որ ՀՀ և ԵՄ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բոլոր հնարավոր ոլորտներում իրականացվող ակտիվ երկխոսությունը կունենա շարունակական բնույթ:
Դեսպան Սվիտալսկին բարձր է գնահատել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ իրականացվող շփումների կարևորությունը, վստահություն հայտնելով, որ այդ հարաբերությունները խորացնելու և որակական նոր մակարդակի տեղափոխելու բոլոր նախադրյալները:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ