Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին: Հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Ղարաբաղ հարաբերություններին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Էնգելին սկզբունքային աշխատանքի և անկեղծ բարեկամության համար՝ նշելով, որ հենց այս գաղափարներն են ընկած Եվրոպա-Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների հիմքում: