Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Շավարշ Քոչարյան. Փուլայինի շրջանակում Ադրբեջանը նախ ճանաչելու է ԼՂ անկախությունը

Շավարշ Քոչարյան. Փուլայինի շրջանակում Ադրբեջանը նախ ճանաչելու է ԼՂ անկախությունը
30.04.2016 | 07:11

«Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ»,- հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը։

Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ