Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում՝ վերադառնալ խաղաղ գործընթացին

ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում՝ վերադառնալ խաղաղ գործընթացին
30.04.2016 | 21:15

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը՝ կոչ անելով դադարեցնել բռնություններն ու վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը: «Մենք չենք ցանկանում բռնությունների աճ տեսնել: Մենք հոգնել ենք նման հարձակումներից և ցանկանում ենք տեսնել գործընթաց, որը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք կողմերին կոչ ենք անում լիցքաթափվել և վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է Թոները:

Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ