Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հայտնի է ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության հաղթողը

Հայտնի է ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության հաղթողը
02.05.2016 | 12:54

Մայիսի 1-ին ավարտվել է Հայաստանի ուսանողական մարզական 17-րդ խաղերի վոլեյբոլի տղաների առաջնությունը, որին մասնակցում էին 10 բուհերի հավաքական թիմեր։ Խաղերի արդյունքում երրորդ հորիզոնականը գրավել է Երևանի պետական համալսարանի թիմը, երկրորդ տեղում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, առաջին հորիզոնականում՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի տղաների թիմը։

Տղաների մրցելույթներն այսքանով չեն ավարտվում։ Աշնանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում վոլեյբոլի տղաների թիմերը կմասնակցեն նաև ուսանողական գավաթի առաջնության՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին։
Նշենք, որ հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ

class="footer-right"> .