Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՊՆ-ում միջազգային խորհրդատվական թիմի հետ քննարվկել են բանակաշինության խնդիրներ

ՊՆ-ում միջազգային խորհրդատվական թիմի հետ քննարվկել են բանակաշինության խնդիրներ
07.05.2016 | 00:33

Մայիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր Հայաստանի Հանրապետությունում բանակաշինությանը և պաշտպանական վերափոխումներին սատարող միջազգային խորհրդատվական թիմը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Եռօրյա հանդիպումների ընթացքում խորհրդատվական թիմը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի հետ քննարկել է բանակաշինության հիմնական մոտեցումները, կառավարման, պլանավորման, մարտարվեստի, ինչպես նաև զինուժի արհեստավարժության ոլորտներում իրականացվելիք վերափոխումներին առնչվող հարցեր:

Միջազգային խորհրդատվական խմբի անդամներին մայիսի 6-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը կարևորել է ռազմունակության ամրապնդմանն ուղղված վերափոխումներին խորհրդատվական խմբի շարունակական աջակցության անհրաժեշտությունը:

Հայաստանում գտնվելու ընթացքում խորհրդատվական թիմը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում: Քննարկվել են պաշտպանության ոլորտի օրենսդրությունը սահմանադրական բարեփոխումների և զինված ուժերի զարգացման մտահղացման հետ համահունչ դարձնելու խնդիրները:

Խորհրդատվական թիմը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ: «Ռազմական որոշումների կայացման գործընթաց» խորագրով դասախոսության ժամանակ ունկնդիրներին ներկայացվել են մարտական գործողությունների ժամանակ առաջադրանքի պարզաբանման, օպերացիայի տարբերակների ընտրության և մտահղացման մշակման ժամանակակից մեթոդներ:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ