ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

«Մենք մոռացել էինք…».Հերոսապատում

«Մենք մոռացել էինք…».Հերոսապատում
08.05.2016 | 21:54

Մեզ ստիպել էին մոռանալ մեր ով լինելը,
մեր պատմությունը, մեր երգերը, մեր դարավոր իղձերը…
Բթացել էինք, դարձել էինք գորշ ու անաստված…
… Եվ հանկարծ մեր արյան կանչն արձագանքեց երկնքում, ու Բարձրյալի ձեռքով նորից վառվեց հանճարի լույսը:
Շանթարձակեց լույսն այդ, ու դղրդացին մեր սարերը…
Պատռվեց հողի կուրծքը,
կրակ ու բոց ժայթքեց:
Եվ այդ բոցով իր սրտի հուրը վառեց հայն ու խաչակնքեց…
Շողաց Թուր Կեծակին, վանականն աղոթեց առ Աստված,
ու սկսվեց կռիվը, ազգիս կռիվը:
Ազգս դարձավ մեկ զինվոր, մեկ բռունցք։
Խիզախում էին բոլորը՝
ազատամարտիկն ու հացթուխը,
բժիշկն ու նկարիչը,
ուսուցիչն ու երգահանը,
պոետն ու փամփուշտը կրակի գիծ հասցնող դեռահասը:
Դժվար էր, սարսափելի դժվար…
… Հոգնում էինք:
Հետո հոգնում էինք հոգնելուց:
Բայց շողում էր Թուր Կեծակին,
որովհետև աղոթում էր վանականը,
որովհետև ազգս զինվոր էր:
Ցուրտ էր, սով էր, խավար…
Խավարի լռությունը ցրվում էր սևազգեստ մայրերի ողբից,
շիրիմների վրա խոնարհված հարսների ու քույրերի լուռ հառաչանքներից,
և վառարանների մոտ ծվարած երեխաների «Այբ», «Բեն», «Գիմ»-ից:
Հողը տնքում էր հայի զարկից,
ջուրը ճչում էր արյան կարմրից, ու…
Զանգեց Շուշվա եկեղեցին,
թնդաց հայոց քոչարին:
Ու պարեց հայն իր պարը,
երգեց իր երգը,
որովհետև աղոթել էր վանականը…
Որովհետև ազգս զինվոր էր…

Կարեն ԽԱՉԱՏՐՅԱՆ
դերասան, բեմադրիչ

Դիտվել է՝ 173922

Մեկնաբանություններ