Մայիսի 12-ին Երևանում կայացել է ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների երրորդ փուլը՝ համանախագահել են ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության բաժնի տնօրեն Դիրկ Շուբելը: Բանակցություններում քննարկվել են քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործակցության գլուխների դրույթները: Լիագումար նիստում ամփոփվել են ոլորտային և առևտրի ու ներդրումների հարցերին նվիրված մինչև օրս եվրոպական կողմի հետ բանակցությունների արդյունքները, նախանշվել են ապագա քննարկումների շրջանակն ու ժամանակացույցը։