Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Դեսպաններ են նշանակվել

Դեսպաններ են նշանակվել
18.05.2016 | 13:31

Սերժ Սարգսյանը մայիսի 17-ին հրամանգիր է ստորագրել Սարգիս Ղազարյանն ազատվել է Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:
Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Վիկտորյա Բաղդասարյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):


Մեկ այլ հրամանգրով էլ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիեննա):
Միաժամանակ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, համատեղության կարգով նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ