Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ: Նրանք քննարկել են երկու երկրների ապրանքաշրջանառության և երկկողմ հարաբերությունների հարցերը, ըստ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության: Ալիևը հայտարարել է, որ լայն պոտենցիալ կա ընդլայնելու ապրանքաշրջանառությունը երկրների միջև` գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների զարգացման առումով:
Ռոգոզինը նույնպես բարձր է գնահատել ադրբեջանա-ռուսական հարաբերությունները և նշել, որ Մոսկվան մեծ կարևորություն է տալիս բոլոր ոլորտներում Ադրբեջանի հետ հարաբերություններին: