Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ռուսաստանը չի ծրագրում Իրանին տանկեր և կործանիչներ մատակարարել

Ռուսաստանը չի ծրագրում Իրանին տանկեր և կործանիչներ մատակարարել
19.05.2016 | 11:26

Ռուսաստանը չի ծրագրում Իրանին տանկեր կամ կործանիչներ մատակարարել, ռազմական հարթակներն ընկնում են սահմանափակման տակ՝ հայտարարել է Դաշնային ծառայության ռազմա-տեխնիկական համագործակցության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը: Ռազմական հարթակը հիմնական ունիվերսալ շասսի է, որն օգտագործվում է ցամաքային զորքերի տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի արտադրության համար` տանկերի, զրահամեքենաների և հետևակի մարտական մեքենաների: «Բոլոր ռազմական հարթակներն ընկնում են սահմանափակման տակ: Երբ հանվեն սահմանափակումները, այն ժամանակ էլ հնարավոր է խոսենք: Այսօրվա դրությամբ թույլատրված է միայն հրազենը և այլ ոչ մահաբեր միջոցները, հակաօդային պաշտպանությունը, լոկացիան: Տանկերը, ինքնաթիռները, նավերը, հրթիռները, որոնք նախատեսված են հարձակման համար, այդ ամենն ընկնում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ»,- ասել է Ֆոմինը:


RIA Novosti-ի փոխանցմամբ` Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ S-300 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակի մի մասը արդեն հասցվել է Իրան: Նա չի պարզաբանել, թե խոսքը ինչ թվաքանակի մասին է, և երբ մատակարարումը կավարտվի:

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ