«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Բակո Սահակյանը ցավակցել է Գանձասարի վանքի վանահայրի մահվան կապակցությամբ

Բակո Սահակյանը ցավակցել է Գանձասարի վանքի վանահայրի մահվան կապակցությամբ
21.05.2016 | 20:47

ԼՂ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ցավակցական ուղերձ է հղել Գանձասարի վանքի վանահայր տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի ընտանիքին.


«Խոր ցավով տեղեկացա Գանձասարի վանքի վանահայր տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի մահվան մասին: Տեր Գրիգորը վերաբացված Արցախի թեմի առաջին հոգևորականներից էր, մարդ, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին` իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգևոր և ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին: Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ:


Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին՝ անդառնալի կորստի կապակցությամբ և մաղթում արիություն ու ոգու կորով»:

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ