Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Մխիթարյանն՝ Արցախին

Մխիթարյանն՝ Արցախին
26.05.2016 | 14:52

Հայրենասեր երիտասարդների մի խումբ (Անդրանիկ Ասլանյան, Տիգրան Մնացականյան, Արման Բալայան, Մխիթար Օգանեսյան) Եվրոպայում դրամահավաք է իրականացրել հօգուտ Արցախի, որին մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ հատկացնելով տասը հազար եվրո: Հավաքված ընդհանուր գումարը (քառասունհինգ հազար եվրո) կրկնապատկել են մոսկվաբնակ Պարազյան եղբայրները: Գումարն ուղղորդվել է Արցախի բանակի տեխնիկական հագեցվածությանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ