Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

«Էմերին չի մտածում թիմից հեռանալու մասին»

«Էմերին չի մտածում թիմից հեռանալու մասին»
27.05.2016 | 09:27

Արդեն երրորդ տարին է, որ ՈՒնաի Էմերին գլխավորում է իսպանական «Սևիլիան»: Արդեն երրորդ տարին է, որ նա թիմը հասցնում է Եվրոպայի լիգայի չեմպիոնական բարձունքին: Արդեն երրորդ տարին է, որ թիմը ներքին առաջնությունում մեկնարկում է ծանր՝ հերոսաբար հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Սրա պատճառը թերևս այն է, որ յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանում են առաջատար ֆուտբոլիստներ, ու դա՝ ակումբի ունեցած ոչ այնքան հեշտ կյանքից: Որքանով պարզ է դառնում՝ ֆինանսական: Կարծես թե այս տարին լինելու է բացառություն, ու այդ բացառությունը բացառողն ակումբի նախագահ Խոսե Կաստրոն է. ««Սևիլիայի» գերակայությունը մարզական շտաբի ու խաղացողների պահպանումն է: Կար ժամանակ, երբ աճելու համար ակումբը հարկադրված էր լինում բաժանվել տղաներից: Այժմ մենք նրանց բաց թողնելու կարիքը չունենք: Մեր թիմը պետք է լինի մրցակցության ունակ: Էմերին արդեն ասել է, որ չի մտածում թիմից հեռանալու մասին»:


Ավելի վաղ հավաստվում էր, որ նա հեռանալու է «Սևիլիայից»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ