Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սերժ Սարգսյանն ու Օլեգ Բելոզյորովը քննարկել են հայկական երկաթուղու արդիականացման հարցեր

Սերժ Սարգսյանն ու Օլեգ Բելոզյորովը քննարկել են հայկական երկաթուղու արդիականացման հարցեր
27.05.2016 | 10:30

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Օլեգ Բելոզյորովին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տրանսպորտի բնագավառում համագործակցության զարգացումը համարում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ և այդ համատեքստում է դիտարկվում գործակցությունը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման, անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերը, առկա խնդիրների լուծման հնարավորություններն ու զարգացման հեռանկարները:

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ