Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նալբանդյանը Կասպրշիկի հետ քննարկել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

Նալբանդյանը Կասպրշիկի հետ քննարկել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը
27.05.2016 | 10:33

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Նա արտգործնախարարին է ներկայացրել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։

«Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթնաժողովումն ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ համաձայնության իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ