Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էկվադորի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Էկվադորի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
28.05.2016 | 12:07

Էկվադորի խորհրդարանի փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Ռոսանա Ալվարադոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ