Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վիգենինն Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Վիգենինն Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը
28.05.2016 | 12:14

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:

«Հանդիպման ժամանակ խոսք է եղել Ադրբեջանի և ԵԱՀԿ ԽՎ-ի հարաբերությունների մասին, գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում է եղել նաև ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակի, վերջին հանդիպման և կարգավորման հեռանկարների մասին»,-ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ