Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սեյրան Օհանյանը այցելել է ԼՂՀ

Սեյրան Օհանյանը այցելել է ԼՂՀ
06.06.2016 | 09:07

Հունիսի 4-ին ուշ երեկոյան ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը երկու հայկական հանրապետությունների միջև գոյություն ունեցող ռազմական համագործակցության շրջանակներում, այցելել է ԼՂՀ:
Սեյրան Օհանյանը ՊԲ-ի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և ՊԲ-ի բարձր հրամանատարության հետ այցելել են առաջնագծի հյուսիս արևելյան ուղղություն: Մատաղիս-Թալիշ հատվածում Սեյրան Օհանյանը և Լևոն Մնացականյանը այցելել են առաջնագծի տարբեր դիրքեր, զորքերի հետ տեղում հետևել մարտական ծառայության իրականացմանը, քննարկել զորքերի պատրաստությանը առնչվող խնդիրներ, հետևել կատարվող ինժեներական աշխատանքներին, զորքերի կենցաղային պայմաններին և սնունդին: Նույն օրը նախարար Օհանյանը գիշերը անցկացրել է զորքերի հետ նշված հատվածում:


Հունիսի 5-ին նախարար Սեյրան Օհանյանը շարունակել է իր աշխատանքային այցը և ԼՂՀ սահմանագծի տարբեր հատվածներում ՊԲ հրամանատարության հետ եղել է տարբեր դիրքերում, լսել հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման և համագործակցությանն առնչվող այլ հարցեր:


Այցի շրջանակներում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը նշված խնդիրները քննարկել է նաև ԼՂՀ ղեկավարության հետ:

Դիտվել է՝ 2150

Մեկնաբանություններ