Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայաստանը և Իրանը ստորագրեցին վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիրը

Հայաստանը և Իրանը ստորագրեցին վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիրը
06.06.2016 | 23:47

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում է: Նրան ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նալբանդյանը հանդիպել է նաև Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Թեհրանը և Երևանը միջազգային ասպարեզում համագործակցությունը ամրապնդելու ներուժ ունեն, և, իրանական Press TV-ի փոխանցմամբ, ասել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջին ճգնաժամին, մենք երկու կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և պատրաստ ենք գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»:

Mehr գործակալության փոխանցմամբ՝ երկու կողմերը հաստատել են Իրանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգացնելու մղումները: Press TV-ի փոխանցմամբ՝ Զարիֆը, նշելով հայ - իրանական ջերմ կապերը, հույս է հայտնել, որ մշտական խորհրդակցությունները կօգնեն զարգացնել երկկողմ հարաբերությունները, կնպաստեն տարածաշրջանի խաղաղությանը, առաջընթացին և բարգավաճմանը: Նա ասել է, որ կողմերը կարող են ընդլայնել կապերը և ծրագրերի իրականացումը տարածաշրջանային երկրների հետ գազի, էլեկտրականության և երկաթուղային հաղորդակցության ոլորտներում: Իրանի արտգործնախարարը նաև ասել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անցյալ տարի ձեռք բերված համաձայնությունների շրջանակում ԱՄՆ-ը պետք է ավելի օբյեկտիվ քայլեր կատարի՝ երաշխավորելու Իրանի հետ միջազգային բանկային գործողությունները: Press TV-ն նշում է, որ չնայած պատժամիջոցների վերացմանը՝ եվրոպական շատ բանկեր խուսափում են Իրանի հետ գործարքներից և բանկային-ֆինանսական գործողություններից՝ զգուշանալով ԱՄՆ-ի պատժամիջոցներից:


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը միջազգային հարաբերություններում 2015 թվականի ամենանշանակալի ձեռքբերումներից էր, ինչը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ քաղաքական կամքի առկայության պարագայում դիվանագիտական ու բանակցային ճանապարհով կարելի է հասնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծմանը: Իրանի նախագահի նստավայրում Նալբանդյանը և Զարիֆը ստորագրել են երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հուշագիրը:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ