Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Թեհրանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Թեհրանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
06.06.2016 | 23:54

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ին հանդիպեց Իրանի փոխնախագահ, Միջուկային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին:
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Իրանի փոխնախագահն ընդգծեց, որ մշտապես ուրախ է հանդիպել իր լավ բարեկամին՝ ում հետ սերտորեն համագործակցել է, երբ ղեկավարում էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Ալի Աքբար Սալեհին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրականացումը։


Նույն օրը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-իրանական փոխշահավետ համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին ներկայացրեց ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտանք չունի։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներին և դրանց հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերին:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ