Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.06.2016 | 00:55

...թե Սամվել Բաբայանի Արցախ գնալը սահմանադրական փոփոխություններից հետո այնտեղ ոտնատեղ ունենալն է: Բանն այն է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ԼՂՀ-ն նախագահական երկիր կդառնա՝ առանց վարչապետի. «Սյամոն ուզում ա թեկնածու դառնա, նա հանդես կգա Հայկ Խանումյանենց կուսակցության կողմից, որպես համակիր: Բայց քանի որ առանց լծակի թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում որևէ բանի հասնել հնարավոր չէ, ինքն ակտիվացնում է իր պայքարը Արցախում ու փորձում պաշտպանության նախարարի լծակներ ձեռք բերել, որից հետո նախագահ դառնալը խաղ ու պար կդառնա նրա համար։ Էս ամենը, իհարկե, աբսուրդի ոլորտից, է, ինքն ամենաշատը կկարողանա խանգարել ընտրվողին` կոնկրետ դեպքում՝ Բակո Սահակյանին, ով, ի դեպ, քառօրյա պատերազմի օրերին մաստեր-կլաս տվեց` բոլոր առումներով, ինքը խանգարելու համար է եկել»,- տեղեկացրեց արցախյան մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 8111

Մեկնաբանություններ