85 տարեկանում մահացել է լեգենդար շախմատիստ Վիկտոր Կորչնոյը: ԽՍՀՄ քառակի, Եվրոպայի հնգակի, օլիմպիական վեցակի չեմպիոնին այդպես էլ չի հաջողվել նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: 1976-ից Կորչնոյն ապրում էր Շվեյցարիայում, որտեղ էլ կնքել է մահկանացուն:
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական բազաների կրճատումը՝ Պարսից Ծոցից մինչև Կովկաս փոխում է ուժերի հավասարակշռությունը։ Ամերիկյան գերիշխանությանն աստիճանաբար փոխարինելու է գալիս Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցությունը: Իսկ Իսրայելը դառնում է կարևոր դերակատար։
Եթե այս միտումը պահպանվի, առաջիկա տասնամյակի ընթացքում Իրանը կկարողանա ընդլայնել իր ազդեցությունը Իրաքի տարածքով դեպի Կովկաս, Թուրքիան կփորձի ընդլայնվել Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, իսկ Ռուսաստանը, բնականաբար, ձգտելու է պահպանել իր անվտանգության հարավային գոտին...