Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պյոտր Սվիտալսկի. Գյումրուց մինչև Կապան, մինչև իրանական սահման մենք անվանում ենք եվրոպական դարպասներ

Պյոտր Սվիտալսկի. Գյումրուց մինչև Կապան, մինչև իրանական սահման մենք անվանում ենք եվրոպական դարպասներ
08.06.2016 | 08:35

Բանակցությունները Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ ընթանում են հաջողությամբ՝ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն այցելության ժամանակ նախագահը հույս է հայտնել, որ «ողջամիտ ժամկետներում փաստաթուղթը ստորագրված կլինի, որ ավելի կխթանի մեր համագործակցությունը»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, քաղաքական շփումները բավականաչափ ակտիվացել են, ավելի պարբերական են դարձել բարձրաստիճան փոխայցելությունները, որ պարունակում էին բավականաչափ գործնական քայլեր:


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ Եվրոպայի օրվա տոնակատարությունը ԵՄ պատվիրակությունը համարում է ընդհանուր տոն, որը ցանկանում է նշել Հայաստանի և ընդարձակ եվրոպական ընտանիքի հետ: «Մենք անչափ երախտապարտ ենք Հայաստանի իշխանություններին՝ Հայաստանի ամբողջ տարածքում Եվրոպայի օրվա տոնակատարությունների անցկացման գործում մեզ օժանդակելու համար: Գյումրուց մինչև Կապան, մինչև իրանական սահման մենք անվանում ենք եվրոպական դարպասներ և մեր լավագույն ջանքերն ենք ներդնում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում: Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները շատ լավ, դինամիկ զարգացող, բայց կարծում ենք, որ ավելի հարստացնելու ու զարգացնելու ներուժ ունենք»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։


Սարգսյանն ու Սվիտալսկին քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին, ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին վերաբերող հարցեր, անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել բարեփոխումներին ԵՄ շարունակական աջակցության համար: Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, գործակցության խորացման ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերն ավելի կհարստացնեն երկկողմ օրակարգը և նոր մակարդակի կբարձրացնեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ