Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանի քաղաքացին անցել է Հայաստանի տարածք

Ադրբեջանի քաղաքացին անցել է Հայաստանի տարածք
08.06.2016 | 13:34

Ադրբեջանի քաղաքացի, 1977-ին ծնված Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն հունիսի 7-ին ադրբեջանական կողմից անցել է Հայաստանի սահմանը: Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըլը գյուղից է:

«Այսօր նա Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից հայտնվել է հայկական կողմում, նախնական տվյալներով` անձը հանդիսանում էՎալիևա Զոհրա Վարձար-քըզըն` ծնված 1977 թվականին: Հանգամանքները ճշտվում են»,- ասաց Կապրիելյանը: Զոհրա Վելիևային հայտնաբերելու մասին տեղեկացվել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի երևանյան պատվիրակությանը։

Դիտվել է՝ 2018

Մեկնաբանություններ