Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Բեթթիի`պատանեկան հեղինակային նախագիծը

Բեթթիի`պատանեկան հեղինակային նախագիծը
08.06.2016 | 17:21

«Մանկական Եվրատեսիլ -2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, Բեթթին՝ Էլիզաբեթ Դանիելյանը, երկրպագուներին ներկայանում է «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով: Նախագծի նպատակն է հանրության ու պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել դեպի պատանիները: Երգի տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 7-ին Armenia Marriott հյուրանոցում:

13-ամյա հեռուստաաստղ Բեթթին իր մշակած «New Generation» նախագծում ներառել է նաև «New Generation», «Betty World» և «Victory dance» երգերը:
Բեթթիի՝ հաղորդավարական փորձառության և արտիստական հմտությունների սինթեզի արդյունքում ծնված «New Generation» նախագիծը բոլորովին նոր ձևաչափ է հայկական շոու բիզնեսում, որի կոնցեպտը, Բեթթիի մասնակցությամբ, հեռուստատեսային նախագծերի և համերգային շոուների հիմքն է դառնալու:


«Տեսահոլովակում ներկայացրել ենք Բեթթիին` իր ողջ արտիստիզմով, ասելիքով, երգով: Նա նոր սերնդի ներկայացուցիչն է: Ես միշտ փորձում եմ տեսահոլովակներն այնպես ներկայացնել, որ յուրաքանչյուրն այնտեղ գտնի ինքն իրեն: Կարծում եմ, որ այս տեսահոլովակը կսիրվի»,-շնորհանդեսի ժամանակ նշեց «New Generation» երգի տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանը:

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ