Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղարաբաղի նախագահը Բրյուսելում է

Ղարաբաղի նախագահը Բրյուսելում է
09.06.2016 | 08:37

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բելգիա:


Նա հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի և մի խումբ պատգամավորների հետ: «Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի և Արցախի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ և այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը»,- ասված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2074

Մեկնաբանություններ