Ըստ ՌԴ ԱԳՆ-ի ՝ գագաթնաժողովը ծրագրված է հունիսի վերջերին: Կրեմլը հաստատում է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու համար:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին այսօր ասել է. «Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մենք չենք բացառում, որ այդպիսի հանդիպումներ կկայանան»: Պեսկովն ասել է, որ հաստատվելու դեպքում, տեղեկատվություն կտրամադրվի: