Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ֆրանսիայի ոստիկանությունը մտադիր է արտաքսել ռուս երկրպագուների խմբին

Ֆրանսիայի ոստիկանությունը մտադիր է արտաքսել ռուս երկրպագուների խմբին
14.06.2016 | 23:36

Ֆրանսիայի ոստիկանությունը մտադիր է արտաքսել «Համառուսաստանյան երկրպագուների միության» պատվիրակությանը՝հայտարարել է միության ղեկավար Ալեքսանդր Շպրիգինը։ Նա ասել է, որ երկրպագուների խմբին ոստիկանները Կաննում արգելում են դուրս գալ ավտոբուսից։

«Մեզ հայտնել են, որ բոլոր ավտոբուսում գտնվողներին արտաքսելու են, բայց մենք հիմա սպասում ենք հյուպատոսին, չենք ենթարկվում ոստիկանների հրամաններին։ Մեզ ուժով սպառնում են։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ են արտաքսում երկրպագուների պաշտոնական խմբին, որ ոչ մի մասնակցություն չի ունեցել Մարսելում տեղի ունեցած անկարգություններին», - ասել է երկրպագուների խմբի ղեկավարը։ Շպրիգինը ասել է, որ ոստիկանությունը, Մարսելի անկարգությունների հետ կապված, հունիսի 13-ին խուզարկել է միության անդամների հյուրանոցային համարները։ Եվրո 2016-ի մեկնարկին բախումներ են տեղի ունեցել թիմերի երկրպագուների, երկրպագուների և տեղի բնակիչների միջև։

Ամենալարվածը եղել է Ռուսաստան-Անգլիա խաղի ժամանակ. խաղից առաջ բախումների ժամանակ տուժել է 30 մարդ։ 1-1 հաշվով ավարտված խաղից հետո ռուսաստանցի երկրպագուները մարզադաշտում անցել են անգլիացի երկրպագուների հատվածը և նոր անկարգություններ կազմակերպել։ Ոստիկանները ստիպված արցունքաբեր գազ և ջրցան են կիրառել։ ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել ռուս երկրպագուների դեմ։

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ