Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Բաքու

ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Բաքու
14.06.2016 | 23:37

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննախը (Ավստրիա) և Ցեզար Ֆլորին Պրեդան (Ռումինիա) հունիսի 15-17-ը ժամանելու են Ադրբեջան՝ փաստահավաք առաքելությամբ: Նրանք հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Նախատեսված են հանդիպումներ քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և արտախորհրդարանական ընդդիմության, Բաքվում միջազգային հանրության ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ