Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում, կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Հունիսի 20-ին նախատեսվում է ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ըստ ամենայնի, Վլադիմիր Պուտինը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ», - ասել է Ուշակովը: