Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կառավարությունում բացվել է թեժ գիծ

Կառավարությունում բացվել է թեժ գիծ
15.06.2016 | 11:59

Ի կատարումն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի՝ կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56.23.52 հեռախոսահամարով:


Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, թեժ գծին կարող են դիմել սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծման, ապրանքային շուկայում դրանց մրցակցության խոչընդոտման, փոքր և միջին ձեռնարկատերերին շուկայից դուրս մղման և նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շահերի ոտնահարման, կոռուպցիոն, գների անհիմն տատանումների, ինչպես նաև դրանց հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի, փորձաքննությունների, սերտիֆիկատների, վճարումների, ժամկետների, դրանց իրականացնող մարմինների և բողոքարկման կարգի հետ կապված բողոքների և առաջարկությունների առկայության դեպքում:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ