Կրեմլը չի բացառում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև զրույցը՝ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև կատարած այցի արդյունքներով՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՄՆ-ի էմիսարների հետ Պուտինի հանդիպումը նա անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»՝ չբացառելով ՈՒկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսումը։               
 

«Հռոմի հայ ուխտավորը». նոր գիրք՝ Հռոմի Պապի այցելության նախօրեին

«Հռոմի հայ ուխտավորը». նոր գիրք՝ Հռոմի Պապի այցելության նախօրեին
15.06.2016 | 16:53

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի նախօրեին «Գիտական կամուրջներ» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում հրատարակել է «Հռոմի հայ ուխտավորը» խորագրով անգլերեն աշխատությունը։ Գրքի հեղինակն է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։

Ինչպես նշում է «Գիտական կամուրջներ» ՀԿ նախագահ Արքմենիկ Նիկողոսյանը, աշխատությունն օտար ընթերցողներին և լրատվամիջոցներին է ներկայացնում հայության` Հռոմի սրբավայրերի և հռոմեական եկեղեցու հետ ունեցած առնչությունները: Հայտնի է, որ Հռոմի Պապի հայաստանյան այցելության ընթացքում մեր երկիր են ժամանելու մեծաթիվ հյուրեր, հավատացյալներ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ուստի գիրքը կտրամադրվի հյուրերին։ Բացի այդ, համալրելով Հայաստանի` Եվրոպայի հետ ունեցած պատմամշակութային կապերին նվիրված գործերի շարքը՝ այն կարող է օգտակար լինել հայ-իտալական կապերն ուսումնասիրողների համար: Արքմենիկ Նիկողոսյանը նկատում է, որ այս աշխատությամբ ցանկանում են ցույց տալ, որ Պապի այցելությունը դարերով հաստատված հայ-իտալական սուրբ կապերի արտացոլումն է արդեն 21-րդ դարում։


«Հռոմի հայ ուխտավորը» գիրքն ունի պատմագիտական հիմք, այստեղ ներկայացվում են հայ ուխտավորների` Հռոմի քրիստոնեական սրբավայրերը գնալու մասին հայ միջնադարյան գրականության մեջ եղած տեղեկությունները:


Աշխատությունը բաղկացած է 6 գլխից, որոնք կրում են հետևյալ խորագրերը՝ «Հին, բայց չհնացող լեգենդը դարերի հոլովույթում», «Հայ գիրքը ազատագրական պայքարի քառուղիներում», «Հռոմի առաջին հայ ուխտավորները (IV-XI դարեր)», «Պետրոս առաքյալի ճկույթի՝ Հռոմից Հայաստան բերելու պատմությունը», «12-17-րդ դարերի ուխտագնացությունները», «Հռոմի հայկական հյուրատունը»։
Գրքի գլուխներից մեկում շարադրված են նաև հայ ուխտավորներից մեկի՝ Հռոմ կատարած ուխտագնացությունը և այնտեղից Պետրոս առաքյալի մասունքը՝ ճկույթը, Հայաստան բերելու ավանդությունը։


«Հռոմի հայ ուխտավորը» գիրքը տպագրվել է 500 օրինակով։ Արքմենիկ Նիկողոսյանը լիահույս է, որ աշխատության օրինակը Հռոմի Սրբազան Քահանայապետին նույնպես կփոխանցվի։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ