Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՆԱՏՕ. Ռուսաստանը ձգտում է իր ազդեցության գոտին ստեղծել

ՆԱՏՕ. Ռուսաստանը ձգտում է իր ազդեցության գոտին ստեղծել
16.06.2016 | 23:44

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Bild-ին տված հարցազրույցում ասել է. «Ռուսաստանը փորձում է ռազմական միջոցներով իր ազդեցության գոտին ստեղծել: Մենք ՆԱՏՕ-ի սահմանին ռազմական ներուժի լայնածավալ ավելացում ենք դիտարկում. Արկտիկայում` Բալթիկ ծովի շրջանում, Սևից Միջերկրական ծովն ընկած տարածքում: Մենք գրանցում ենք ռուսական կողմի ագրեսիվ, նախապես չհայտարարված խոշոր զորաշարժեր և ստիպված ենք հակազդել»:

Դաշինքի գլխավոր քարտուղարը ենթադրում է, որ ուժի դրսևորումը և բանակցություններին պատրաստ լինելը «Ռուսաստանի հետ երկխոսության լավագույն պայմանն են»: «Պարզ է, որ մենք Ռուսաստանի հետ դիմակայություն և նոր սառը պատերազմ չենք ուզում: Այն, ինչ մենք անում ենք, պաշտպանական բնույթ ունի»,- ասել է Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի ձգտում «հակամարտություն սադրել, այլ ուզում է կանխարգելել»: «Արևելքում զորքի տեղակայումը համարժեք հակազդեցություն է Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին: Կիբերգրոհը ևս կարող է դիտարկվել հարձակում դաշինքի անդամներից մեկի վրա»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ