Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վարչապետը շրջել է մայրաքաղաքում ու Կոտայքի մարզում

Վարչապետը շրջել է մայրաքաղաքում ու Կոտայքի մարզում
19.06.2016 | 11:21

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» (AM-PG GROUP) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանիչ և կոմերցիոն տպագրության ոլորտում: Նա ընկերության նախագահ Ալբերտ Թառոյանի ուղեկցությամբ շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել գործունեության ուղղություններին, արտադրության գործընթացին և զարգացման ծրագրերին: Ալբերտ Թառոյանը նշել է, որ 1998 թ. հիմնադրված «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2008 թ. ՀՀ կառավարության կողմից արժանացել է հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի (անձնագրեր, վիզաներ, ակցիզային դրոշմանիշեր և այլն) տպագրության գործունեության լիցենզիայի և առաջարկում է նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներ:

Ձեռնարկությունը համագործակցում է տեղական և օտարերկրյա արտադրողների հետ և, ներկայանալով աշխարհի տարբեր երկրներում, առաջատար դիրք է զբաղեցնում կոմերցիոն, բանկային և պետական ոլորտներում պաշտպանիչ տպագրական ծառայությունների մատուցման դաշտում: Պարոն Թառոյանը նշել է, որ օրական 600000 ք.մ արտադրողականությամբ ընկերությունը կարող է բավարարել թերթային և գլանային տպագրության մեծ պահանջարկ, իսկ որակը երաշխավորվում է վերջին սերնդի սարքավորումների օգտագործման և արտադրության գործընթացի վերահսկողության միջոցով՝ մինչև փաթեթավորում և առաքում: Վարչապետին են ներկայացվել ընկերության մի շարք ապրանքանիշեր` կապված պաշտպանիչ տպագրության վերահսկման և ստուգման հետ: Հրազդանում Հովիկ Աբրահամյանն այցելել է «Միկա ցեմենտ» գործարան, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, հանդիպել է քաղաքի Կենտրոն թաղամասի բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ և հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:

Հրազդանցիներն առաջնահերթ են համարել շենքային բակերի, տանիքների և վերելակների վերանորոգումը, ջրային ներքին ցանցի բարելավումը, բնակֆոնդի պահպանումը, աշխատատեղերի ստեղծումը: Վարչապետը, արձագանքելով հրազդանցիների բարձրացրած խնդիրներին, նշել է, որ կառավարությունն առաջիկայում կքննարկի և միջոցներ կհատկացնի Հրազդանին: Հրազդանցիների հետ հանդիպումից հետո վարչապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում՝ Հրազդանի ավագանու անդամների, թաղապետերի, համատիրությունների նախագահների և քաղաքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ