ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Լռությունը քո աչքերի գույնն ունի

Լռությունը քո աչքերի գույնն ունի
25.06.2016 | 07:59

Լռությունը քո աչքերի գույնն ունի, իսկ հայացքիդ տխրությունն այնքան բարձրաձայն է եւ խոսուն, որ անընդհատ շուրջս եմ նայում՝ հո էլի տեսնող չկա՞։ Չնայած կարծես վաղուց պետք է վարժված լինեի, որ վերացել է այն թաքունությունը, որ «ընդհանուրացնում» է ու կապում մեկին ու էլի մեկին, ոչ ավել, բայց ոչ պակաս։ Չնայած կարծես թե մեկն էլ կարող է ընդհանուր միացնող բան ունենալ իր եւ իր միջեւ։ Եսիմ, կմտածեմ դեռ։ Բոլոր դեպքերում զգույշ նայիր, ինչ իմանաս… հատկապես երազումս, որտեղ քեզ միայն թվում է, թե ամեն ինչ է կարելի։ Ո՞վ կարող է հաստատ պնդել, թե որն է երազը՝ այն, որ իբր քնում-տեսնում ենք, թե այն, որ ապրում ենք իբր թե արթուն ժամանակ։

Գուցե հիմա եմ քնած-քնած գրում այս տողերը երազային այս համակարգչի առջեւ, ու երազիս մեջ թվում է, թե սա է իրականը։ Չէ, չեմ գժվել, հանգիստ եղիր, դեռ շուտ է։ Կամ անցել է արդեն գժվելու ժամանակը։ Հա, երազ ասի՝ հիշեցի. ինչո՞ւ չես թողնում գոնե այնտեղ քեզ դավաճանեմ։ Երազ է, էլի։ Բայց չէ, գալիս-կանգնում ես քո էդ հայացքով, ու տղա ես՝ մի մեռի կարոտից ու տխրությունից, ու էլի ինչ-որ բանից, որն անմարմին-անձեւ է ու ապրում է ինչ-որ տեղ՝ սրտի կողքերում կամ ներսում։


Չնայած ճիշտ ես անում։ Պետք էին անթիվ-անհամար տարիներ կամ մի թեթեւ հավերժություն՝ հասկանալու համար կամ կարծելու, թե հասկանում ենք, որ բերկրանքը սիրելի մարդու սիրող ու միտեսակ պաշտպանող հայացքն է, որն ուզում է վայրկյան առաջ զգալ տրամադրությունդ։ Կամ ասենք՝ նրա ձեռքի հպումն է՝ ձեռքիդ, կրծքիդ կամ շրթունքներիդ։ Ու որ հակառակ սեռի մնացած ներկայացուցիչների հետ ինչ ու ինչքան էլ անենք, անհետանում են դրանք էպիզոդի պես՝ որեւէ հետք ու հուշ չթողնելով։

Հա, դու հանգիստ շարունակիր այցելել ինձ երազումս, նույնիսկ հավես է, երբ քնած ժամանակ էլ եմ զգում ներկայությունդ։ Կամ գուցե դա չէ երազը, այլ…

Լռությունը հաստատ աչքերիդ գույնն ունի։


01.02.2016
Արծրուն ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 177183

Մեկնաբանություններ