«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Համաշխարհային մամուլը՝ Հռոմի Պապի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին

Համաշխարհային մամուլը՝ Հռոմի Պապի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին
25.06.2016 | 16:21

Համաշխարհային լրատվամիջոցները շարունակում են ուշադիր հետեւել Հռոմի Պապի հայաստանյան այցելությանը։ Այսօր ամենամեծ ուշադրությունը սեւեռված է Հայոց ցեղասպանության թեմային։


Նախքան պոնտիֆիկոսի այցը Հայաստան, լրատվամիջոցներին հատկապես հետաքրքրում էր՝ թե Պապը կարտասանի՞ ցեղասպանություն բառը՝ լինելով հայկական հողի վրա։ Նախօրեին Պապի կողմից հայոց ջարդերը նորից ցեղասպանություն անվանելը փոխեցին Հայաստանում պոնտիֆիկոսի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցին վերաբերող հրապարակումների վերնագրերը։


Այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց, որ չի կարել մաքրել հիշողությունը, գրում է The Telegraph–ը։
Ամերիկյան NBC հեռուստաընկերությունը նշում է, որ Հայաստանում արտասանելով ցեղասպանություն բառը՝ պոնտիֆիկոսը ռիսկի է դիմում առաջ բերել Թուրքիայի զայրույթը։ «Ֆրանցիսկոս Պապը ազդված էր երեւում Սերժ Սարգսյանի եւ Հայ առաքելական եկեցեցու ղեկավարների հետ աղոթքի ժամանակ»,– ասված է հոդվածում։ Նշվում է, որ Թուրքիան անմիջապես արձագանել է Պապի բառերին։ Associated Press–ը նշում է, որ Պապն աշխարհին կոչ է արել չմոռանալ եւ չնվազեցնել Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերի նշանակությունը։


Reuters–ը նույնպես մանրամասն անդրադարձել է Ծիծեռնակաբերդ Պապի այցին՝ նշելով, որ արարողությունից հետո պոնտիֆիկոսը շփվել է հայ որբերի սերունդների հետ, որոնց 20-րդ դարի սկզբին օթեւան էին տվել Հռոմի հարավում Պապի նստավայրում։

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ