Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել:
Սերժ Սարգսյանը խստորեն դատապարտել է ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: