Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նախագահը հարցազրույց է տվել արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին

Նախագահը հարցազրույց է տվել արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին
29.06.2016 | 23:21

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույց է տվել արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոյին:

Լրագրողի խնդրանքով նա անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, արդի մարտահրավերներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանը, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ԼՂ հակամարտության նախապատմությանը, կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու միջնորդական ջանքերին, սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի դիրքորոշմանը, փախստականների խնդրին և մի շարք այլ հարցերի:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ