Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արցախի նախագահը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի նախագահը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
30.06.2016 | 14:41

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ Ստեփանակերտը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից՝ ընդգծելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ:

Բակո Սահակյանը կարևորել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների մշակումն ու ներդրումը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի հետագա ընթացքի վրա:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝ 1972

Մեկնաբանություններ