Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Գումարած հիսուն միլիոն եվրո

Գումարած հիսուն միլիոն եվրո
01.07.2016 | 09:38

Իմանալով, որ Մադրիդի «Ռեալը» խորապես հետաքրքրված է Եվրոպայի ընթացիկ առաջնությունում պարզապես փայլուն հանդես եկող Էդեն Ազարով, «Չելսին» պատրաստակամ է ֆուտբոլիստին զիջելու գործարքի հարցում, սակայն պայմանով, որ «արքայականը» փոխարենն իրեն կզիջի Մորատային (վերջերս է հետ գնել «Յուվենտուսից»), ինչպես նաև կվճարի հիսուն միլիոն եվրո: Ասենք, որ Ազարի տրանսֆերային արժեքը գնահատվում է իննսուն միլիոն եվրո, իսկ Մորատային անգլիացիները պատրաստվում էին գնելու հիսուն միլիոն եվրոյով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ