Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀՀ ՊՆ-ում քննարկվել են հայ-տաջիկական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ՊՆ-ում քննարկվել են հայ-տաջիկական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող հարցեր
03.07.2016 | 00:52

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Տաջիկստանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-տաջիկական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ