ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը Երևանում նիստի ժամանակ Ղարաբաղի ու Սիրիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել՝ հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է ՀԱՊԿ երկներից ու նրանց կողմից կազմակերպության շրջանակներում պարտավորությունների իրականացումից: Այսօրվա նիստին մենք նաև քննարկել ենք ահաբեկչության դեմ պայքարը, Ղարաբաղի ու Սիրիայի վերաբերյալ հայտարարություններ ենք ընդունել, հավանության ենք արժանացրել մի շարք փաստաթղթեր»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ ասուլիսում:
Նրա խոսքով՝ նիստի մասնակիցները քննարկել են հոկտեմբերին ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացումը Երևանում: «Քննարկվել են փաստաթղթերի նախագծեր, որոնք ներկայացվելու են նախագահների հաստատմանը, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025-ը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: