Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Շտայնմայերն ու Ալիևը հանդիպել են

Շտայնմայերն ու Ալիևը հանդիպել են
09.07.2016 | 12:51

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վարշավայում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի հետ: Հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, կայացել է կարծիքների փոխանակում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլհամ Ալիևն ուրբաթ օրը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս ՈՒոռլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ